Տիխանովսկայան դատապարտել է Լուկաշենկոյի՝ ՀՀ-ի և հայ ժողովրդի հասցեին ուղղված հայտարարությունը

Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։

Այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։

«Այս բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին՝ գործելով Կրեմլի շահերից։ Բելառուսները աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին և ձգտում են ամրապնդել մեր կապերը», — գրել է նա։

«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,-հայտարարել էր Լուկաշենկոն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930