Հայաստանի գործերի հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ

Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Բելառուսի արտգործնախարարություն՝ Հայաստանում այդ երկրի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ: Այս մասին ТАСС-ին հայտնել է գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանության շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի և Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին», — բելառուսցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան պետական լրատվամիջոցը:

Հայաստանյան արևմտամետ մի քանի ուժեր Երևանից պահանջում են խզել հարաբերությունները Մինսկի հետ։ Նրանց վրդովեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայերի հասցեին օրերս արած ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներն ու համակիրներն այսօր ի նշան բողոքի ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ շպրտեցին Առինջում գտնվող Բելառուսի դեսպանատան պատերին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031