Պուտինը ծաղկեպսակ է դրել և խոնարհվել Հեյդար Ալիևի շիրիմի առաջ

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ժամանելով Ադրբեջանի Պատվո ծառուղի, հարգանքի տուրք է մատուցել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։

Նա ծաղիկներ է խոնարհել նաև Ղարաբաղյան պատերազմում սպանված ադրբեջանցի զինծառայողների հուշահամալիրի առաջ:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-ի երեկոյան ժամանել է Բաքու:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031