«Կայացել է բանվորների և հավաքարարների արտահագուստի մրցույթը, կա հաղթող ընկերություն և ֆինանասական միջոցներ տրամադրելուց հետո արդեն կկքնվի պայմանագիր, որպեսզի մատակարարվի արտահագուստը: Արդեն մեր բանվորները, հավաքարարները կունենան պատշաճ արտահագուստ»:
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, ինչին Կատվալյանը պատասխանեց՝ մոտ 11 միլիոն գումարի մասին է խոսքը:
Կատվալյանը նաև նշեց, որ աղբահանության նոր ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, պարզապես այս պահին առկա է վարորդների կարիք. «Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»։