Ինչ կորուստներ է կրել ուկրաինական կողմը Կուրսկի վրա հարձակվելու հետևանքով

Կուրսկի ուղղությամբ հարձակման ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ մարդկային կորուստները 1100-ից ավելի են։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ընթացքում հակառակորդը կորցրել է մինչև 1120 զինծառայող։

«Ինչպես նաև 140 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 22 տանկ, 20 զրահափոխադրիչ, հետևակի 8 մարտական մեքենա, 88 զրահապատ մարտական մեքենա, 13 ավտոմեքենա, 2 «Бук М1» ինքնագնաց զենիթահրթիռային կայան, БМ-21 «Գրադ» համակարգ, դաշտային հրետանային 6 զինատեսակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031