Սպառնալիք է ոչ միայն Կուրսկի ԱԷԿ-ի, այլև ամբողջ համաշխարհային ատոմային էներգետիկայի համար․ «Ռոսատոմ»

Ուկրաինայի Զինված ուժերի գործողություններն ուղղակի սպառնալիք են ստեղծում ոչ միայն Կուրսկի ԱԷԿ-ի, այլև ամբողջ համաշխարհային ատոմային էներգետիկայի համար։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ զրույցում:

«Օգոստոսի 8-ին ԱԷԿ-ի տարածքում խոցված հրթիռների մասեր և բեկորներ են հայտնաբերվել, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի տարածքում։ Կիևի ռեժիմի գործողություններով օգոստոսի 9-ի երեկոյան շարքից հանվել է տրանսֆորմատորային ենթակայանը, ինչի պատճառով Կուրսկի ԱԷԿ-ին ամենամոտ Կուրչատով քաղաքը մնացել է առանց էլեկտրականության»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930