Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 8-ական, խարդախության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, հոգեկան ներգործության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենքի, զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության մասին որոշման պահանջները խախտելու, փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության փորձի, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անելիս չարաշահումների, ջրերն աղտոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կեղծ եզրակացություն տալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30