Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը․ ԱԳՆ-ն շնորհավորել է Կոտ դ’Իվուարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։

Այդ մասին նշված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930