Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։

Հարիսն այս մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում՝ աջակիցների հանրահավաքում։

«Ես կանգնած եմ ձեր առջև՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Հիմա մենք անելիք ունենք։ Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների և հաղթենք», — ըստ CNN-ի՝ ասել է Հարիսը։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն էր հայտարարել, որ հաստատվել է Հարիսի թեկնածությունը։ Նա ստացել է դեմոկրատների ձայների 99 տոկոսը։

Երեկ Հարիսը հայտարարեց, որ խնդրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին լինել իր փոխնախագահի թենածուն։

«Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», — ասել է Հարիսը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30