Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, 2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի. Օլաֆ Շոլց

Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո:

«Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն օգտագործեցի՝ կողմերին նման կոչով դիմելու համար:

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին: Այն երկար կտևի ու երկարաժամկետ լավ համագործակցություն կապահովի հարևան երկրների համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին Բլենհայմյան պալատում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Գերմանիայի կանցլերը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031