«Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքում՝ Վ. Համբարձումյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել էլեկտասյանը և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Անդրանիկ Մ.-ն տեղում մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում էր «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

- Այս թեմայով -