Բլինքենը դատապարտել է Թրամփի հանրահավաքում կրակոցներն ու մահափորձը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Փենսիլվանիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգությունը։

«Ես ցնցված և տխուր եմ նախկին նախագահ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից և երախտապարտ եմ, որ նա ապահով է:

Ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ամերիկայում քաղաքական բռնության տեղ չկա, և մենք բոլորս պետք է դատապարտենք այն», — գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել է կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա սպանվել է, մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031