Հայտնի է Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, հայտնել է NBC News-ը:

Երիտասարդը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, որ ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել մեքենայում, որտեղ խոստովանել է, որ ատում է ԱՄՆ նախկին նախագահին:

«Ես ատում եմ հանրապետականներին, ես ատում եմ Թրամփին»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ կրակոց արձակած անձը ոչնչացվել է:

Հաղորդվում է, որ տղամարդը թաքնվել է բեմից մոտավորապես 100 մետր հեռու գտնվող արտադրական շինության տանիքում:

Նշվում է, որ դեպքի հետևանքով վիրավորում է ստացել Դոնալ Թրամփի նախկին բժշկի՝ Ռոնի Ջեքսոնի զարմիկը:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930