Հուլիսի 4-ին նորաբաց One&Only One Za’abeel-ում տեղի ունեցած հեղինակավոր արարողության ժամանակ ՄԻՇԼԵՆԸ ներկայացրել է իր ամենամյա MICHELIN Guide Dubai-ի (Դուբայի ՄԻՇԼԵՆ ուղեցույց) երրորդ հրատարակությունը: Ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ Row on 45-ը դարձավ Դուբայի չորրորդ ռեստորանը, որը երկու ՄԻՇԼԵՆ աստղ է ստացել:
Այս տարվա հեղինակավոր MICHELIN Guide Dubai-ը ներառում է ընդհանուր առմամբ 106 ռեստորան, ինչը 2022 թվականին Ուղեցույցի մեկնարկային թվով 69 ռեստորանների համեմատ, գրանցում է 53,6% աճ: ՄԻՇԼԵՆ-ի հայտնի անանուն տեսուչների կողմից արձանագրվել է այս տարվա թողարկման ռեստորանների աճ, որը նաև 2023 թվականին ներառված 90-ի համեմատ, վկայում է Դուբայի գաստրոնոմիայի ընդլայնվող և ավելի ու ավելի բազմազան պատկերի մասին:
2024 թվականի թողարկումը ճանաչում է չորս երկու ՄԻՇԼԵՆ աստղ ունեցող և 15 մեկ ՄԻՇԼԵՆ աստղ ունեցող ռեստորան, որոնցից չորսին դրանք նոր են շնորհվել: Դուբայում այժմ գտնվում է Bib Gourmand մրցանակի արժանացած 18 ռեստորան որոնցից երեքը՝ ՄԻՇԼԵՆ-ի Կանաչ աստղով: (Ռեստորանների ամբողջական ցանկը՝ ստորև):
Մոտ 35 տարբեր խոհանոցներ ներկայացված են 106 ռեստորաններում, որոնց ընտրանին հիմք է հանդիսանում Դուբայի աճող խոհարարական պատկերի ձևավորման համար, ինչպես նաև նրա հանձնառությանը՝ մատուցելու բացառիկ ճաշատեսակներ ամբողջ քաղաքում:
«Մենք հպարտությամբ տոնում ենք MICHELIN Guide Dubai-ի երրորդ թողարկումը՝ անդրադառնալով մեր ճանապարհորդությանը՝ սկսած 2022 թվականի դեբյուտից մինչև այս տարվա ընտրության լայն հնարավորության փաստացի ամրագրումը։ Մենք մեր շնորհավորանքներն ենք հղում ՄԻՇԼԵՆ աստղերի արժանացած բոլոր ռեստորաններին, ինչպես նաև այն ռեստորատորներին, խոհարարներին և այլ տաղանդներին, որոնք զբաղված են սեփական հաջողությունները գրանցելով: Դուբայի խոհարարական պատկերը շարունակում է մնալ քաղաքի լայն առաջարկների առանցքային սյունը՝ դարձնելով այն լավագույն քաղաքներից մեկը՝ այցելելու, ապրելու և աշխատելու համար։ Քաղաքի բազմազան գաստրոնոմիական առաջարկները համապատասխանում են մեր բոլոր այցելուների և բնակիչների ճաշակներին և բյուջեներին»,- նշել է Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիայի (DCTCM) գործադիր տնօրեն Իսսամ Քազիմը։
«Դուբայն այժմ իսկապես ճանաչվում է որպես միջազգային գաստրոնոմիական ուղղություն, և նրա տպավորիչ զարգացումը շարունակվում է տարեցտարի: Դրա գրավչությունը միայն միջազգային ճանապարհորդների կամ տեղական գուրմանների համար չէ. ամբողջ աշխարհից տաղանդավոր խոհարարներն ու ռեստորատորներն այժմ նույնպես հետաքրքրված են նրա սնվելու ակտիվ պատկերով և ժամանում են՝ քաղաքում իրենց սեփական հետքը թողնելու ցանկությամբ: Ռեստորանի այսքան տարբեր ոճերի և խոհանոցի տեսակների մեջ, իսկապես, բոլորի համար ինչ-որ բան կգտնվի»,-ասաց The MICHELIN Guides-ի միջազգային տնօրեն Գվենդալ Պուլենեկը։
Դուբայը հայտնի է որպես խոհարարական մայրաքաղաք և հյուրընկալում է ավելի քան 13,000 ռեստորանների և սննդի օբյեկտների բազմազան ընտրանի ամբողջ քաղաքում՝ փողոցային սննդից մինչև թաքնված ուտեստներ և հիանալի ճաշատեսակներ, որոնք սպասարկում են քաղաքում բնակվող գրեթե 200 ազգություններին: Դուբայի Gastronomy Industry Report-ի վերջին զեկույցը Դուբայը դասում է երկրորդ հորիզոնականում՝ ամբողջ աշխարհում ռեստորանային խտությամբ, բացի այն, որ այն համարվում է սննդի սիրահարների լավագույն 10 քաղաքներից մեկը:
Էմիրության՝ որպես համաշխարհային ճանաչում ունեցող գաստրոնոմիական կենտրոնի զարգացումը նշանավորվում է մրցանակների, պարգևների և նախաձեռնությունների էկլեկտիկ շարքի միջոցով, ներառյալ Tripadvisor Travelers’ Choice Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ երրորդ տարին անընդմեջ թիվ 1 գլոբալ ուղղությունը ճանաչվելը և Դուբայի սննդի ամենամյա փառատոնի հյուրընկալումը, որն այս տարի նշեց իր 11-րդ թողարկումը:
Որպես աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր սննդի ուղեցույցներից մեկը՝ MICHELIN Guide-ը 1900-ականներին իր ստեղծման պահից անանուն գնահատում է ռեստորանները երեք աստղանի համակարգի միջոցով, ինչպես նաև Bib Gourmand-ը, որը ճանաչում է մատչելի գներով որակյալ խոհանոցները: MICHELIN Green Star մրցանակները ներդրվել են 2020 թվականին և ճանաչում են ռեստորաններին արդյունաբերության առաջնագծում, երբ խոսքը վերաբերում է նրանց կայուն գործունեությանը:
Էմիրությունների գաստրոնոմիական ոլորտի աճը շարունակում է վերընթաց հետագիծ ունենալ և արտացոլում է զբոսաշրջության ոլորտում ձեռք բերված հաջողությունները. միայն 2023 թվականին Դուբայը ընդունել է ռեկորդային 17,15 միլիոն միջազգային այցելուների, ինչը կազմում է տարեկան 19,4% աճ: Այս տարի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Դուբայում հանգրվանել է ընդհանուր առմամբ 8,12 միլիոն այցելու, ինչը 10%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
MICHELIN Guide Dubai 2024-ի ընտրանին
Երկաստղանի ռեստորաններ
● Il Ristorante-Niko Romito
● Row on 45 (նոր)
● STAY by Yannick Alléno
● Trèsind Studio
Մեկաստղանի ռեստորաններ
● 11 Woodfire
● Al Muntaha
● Armani Ristorante
● avatāra
● Dinner by Heston Blumenthal
● Hakkasan
● Hōseki
● La Dame de Pic Dubai (նոր)
● moonrise
● Orfali Bros (նոր)
● Ossiano
● Sagetsu by Tetsuya (նոր)
● Smoked Room (նոր)
● Tasca by José Avillez
● Torno Subito
Green Star ռեստորաններ
● Boca
● LOWE
● Teible
Bib Gourmand ռեստորաններ
● 21 Grams
● 3Fils
● Aamara
● Al Khayma Heritage Restaurant
● Bait Maryam
● Berenjak (նոր)
● DUO Gastrobar (նոր)
● Goldfish
● Hoe Lee Kow (նոր)
● Ibn Albahr
● Indya by Vineet
● Kinoya
● Konjiki Hototogisu (նոր)
● REIF Japanese Kushiyaki — Dar Wasl
● REIF Japanese Kushiyaki — Dubai Hills (նոր)
● Revelry (նոր)
● Shabestan
● Teible
MICHELIN-ի հատուկ մրցանակ 2024
● Young Chef Award: Jesus Lobato Suarez, Head Chef at Smoked Room
● Sommelier Award: Michael Mpofu, Celebrities by Mauro Colagreco
● Service Award: DuangDy by BO.LAN
● Opening of the Year: The Guild
MICHELIN Guide Dubai 2024-ում ներառված այս և այլ ռեստորանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել guide.michelin.com կայք։