Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բարսեին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Եվրոպայի խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղար Ալեն Բարսեին։ Մենք ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա»,- իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս կարևոր առաքելության մեջ ԵԽ նորընտիր ղեկավարը կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը:

Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բերսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։ Նա պաշտոնում կփոխարինի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30