Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2024 թվականի հունիսի 25–ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 90 ռազմագերի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031