Սա շատ լավ նորություն է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Այսօր՝ հունիսի 25-ին, պետք է պաշտոնապես սկսվեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրա կապակցությամբ ուկրաինացիներին արդեն շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Շնորհավորում ենք Մոլդովային և Ուկրաինային անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։ Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրոպական միության ժողովրդի համար։ Առջևում ճանապարհը դժվար կլինի, բայց լի հնարավորություններով։ Մաղթում ենք բանակցությունների հաջող սկիզբ», — նշել է նա։

Նշենք, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը նախատեսված է այսօր Լյուքսեմբուրգում:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ բանակցությունների ավարտին Ուկրաինան ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամակցությունից։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031