Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

Բուլղարիայի 50-րդ գումարման Ժողովրդական ժողովի նախագահ է ընտրվել հայազգի իրավաբան Ռայա Նազարյանը։

Այս մասին հայտնում է Raduo Bulgaria-ն։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 131, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։

Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031