«GG»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ

Առավոտվանից համացանցում լուրեր էին տարածվում, որ «GG» ընկերությունում Քննչական կոմիտեի կողմից իրականացվում են խուզարկության գործողություններ:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «gg» ընկերության գրասենյակում խուզարկությունն ավարտվել է, առգրավվել է 26 համակարգիչ։

Ավելի վաղ էլ Քննչական կոմիտեից փոխանցել էին, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ․-ին։ Այս ընթացքում քննչական, վարութային գործողությունները շարունակվել են։ Նախաքննության ներկա փուլում առաջացել է նման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որը և կատարվում է։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հետևյալ գրառումն էր կատարել իր էջում․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031