Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր հետ հեծանիվ վարելու համար անհրաժեշտ 4 պայմանները

Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ինստագրամյան էջում կից տեղադրելով իր հեծանիվ վարելու տեսանյութը:

Վարչապետը ներկայացրել է 4 պայման իրեն միանալու համար.

«Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30