Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս. իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել վերջինիս ենթակաների հուզական ֆոնի վրա։

««Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվի, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 15.05.2024

«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են… Միգուցե դիտմա՞մբ են արել (չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ՝ հենց այդպես է, բայց վարկած է»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ

Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:

Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ՝ հենց այդպես է, բայց վարկած է»,- Facebook-ում գրել է Ռուբինյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031