Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երեկ Սարդարապատում կաթողիկոսի հետ կապված միջադեպին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ երեկ Սարդարապատում կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք՝ երեկ Կառավարության ղեկավարի այցի ժամանակ Սարդարապատի հուշահամալիր էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել էին նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում էր ընթանում, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:

Վարչապետը նախ պարզաբանեց, թե ինչու են ոստիկանները արգելել կաթողիկոսի մուտքը։

«Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդող օրը և երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ վեհափառ հայրապետը մոտեցել է արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունն էլ պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով»։

Կառավարության ղեկավարը իր խոսքում շեշտեց՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ունի ազատություն ու իրավունք մասնակցելու որևէ շարժման․ «Երբ ոստիկանություն ստացել է հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ, այլ այն, թե այցի նպատակը ո՞րն է եղել՝ պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտե՞լը է, թե՞ ոչ․ «Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միդտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031