Ինքը Պապ թագավորի ոտնահետքի չափ էլ չկա. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի՝ Պապ թագավորի վերաբերյալ հայտարարությունների մասին

Ինքն է ազդեցության գործակալ, մեր մեջ չկա ազդեցության գործակալ: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե Շարժման մեջ ազդեցության գործակալներ կան՝ այս մասին Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե Պապ թագավորն այլևս չի սպանվելու, Սրբազանն ասաց․ «Թող չնույնացնի ինքն իրեն Պապ թագավորի հետ։ Պապ թագավորի օրոք Արցախը որտեղ էր, Հայաստանում էր, ինքն ի՞նչ կապ ունի Պապ թագավորի հետ։ Ինքը Պապ թագավորի ոտնահետքի չափ էլ չկա։ Պապ թագավորն էն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց նա նույնիսկ նրան հավասար չէ։ Արցախը որտե՞ղ էր Պապ թագավորի օրոք, այս հարցը տվեք նրան, էն պատմական հայրենիքը որտե՞ղ էր, Հայաստանում էր, չէ՞։ Հետո ասել եմ, չէ՞ Պապ թագավորը 4-րդ դար է, մենք 21-րդ դար ենք, 4-ից մինչև 21-րդ դար նա ուրիշ հերոսի անուն չգիտի՞»։

Խոսելով եկեղեցուն հարկելու մասին իշխանության հայտարարությունների մասին՝ Միքայել Սրբազանը նշեց․ «Սարսափելի է։ Էնքա՜ն են հարկել մեզ, մոնղոլներն էլ են հարկել, պարսիկներն էլ, թուրքերն էլ, Սովետական միությունը, օ՜ ոնց է հարկել․ մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք։ Իրենց ճղճիմ էությունն ու ողորմելիությունն են ցույց տալիս»։

Նա հավելեց, որ ՀԱԵ-ն ազատված է այն հարկերից, որոնցից բոլոր կրոնական կազմակերպություններն ազատված են։

«Մենք որևիցե արտոնություն չունենք այդ իմաստով։ Միայն գույքահարկի իմաստով որոշ արտոնություններ ունենք, որովհետև պատմական հուշարձան համարվող եկեղեցիներից հարկ չի գանձվում»,- մանրամասնեց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031