Լուկաշենկոն մի շարք խնդրահարույց և հակահայ հայտարարություններ արեց, Ալիևին էլ կարգեց տարածաշրջանային առաջնորդ. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկու երկրներին լուրջ մեղադրանք ներկայացրեց` մեղադրելով ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու աջակցման մեջ:

Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի շրջանակներում Լուկաշենկոն մի շարք խնդրահարույց և հակահայ հայտարարություններ արեց, Ալիևին էլ կարգեց տարածաշրջանային առաջնորդ:

Այն, որ Բելառուսի նախագահը, մեղմ ասած, անընդունելի մեծ թվով հայտարարություններ է արել` նաև նախկինում, դրա մասին շատերը գիտեն, բայց դրանք այս աստիճանի երբեք չէին հասել:

Անընդունելի և անթույլատրելի հայտարարություններ, որոնք լուրջ վնաս են հասցնում երկու ժողովուրդներին:

Եթե խնդիր ունեք Հայաստանում գործող իշխանության հետ, ապա դրանք չպետք է վնասեն մեր ժողովուրդներին ու մեր ունեցած ավանդական կապերին, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում:

Կրկնում եմ` Բելառուսը կարող է թեման տանել իր հասցեին ուղղվող մեղադրանքների կամ ՀՀ ԱԺ նախագահի ու Լուկաշենկոյի հիմնական ընդդիմադրի հետ ոչ ֆորմալ հանդիպման դաշտ, բայց ստեղծված իրավիճակն ու փոխադարձ գործողությունները և հայտարարությունները հիմնականում վտանգում են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:

ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը, ինչի հետևանքներ դեռ երկար զգացնել կտա»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031