Բագրատ սրբազանին հաջողվել է մտնել Կիրանց

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, ում ոստիկաններն այս կեսօրից չէին թույլատրում մտնել շրջափակված Կիրանց, հաջողվեց մուտք գործել գյուղ։ Նա այժմ Կիրանցում է։

Սրբազանը, սակայն, ուղիղ չպատասխանեց հարցին, թե ինչպես է հաջողել հասնել գյուղ՝ զարտուղի ճանապարհով, թե ոստիկաններն են ի վերջո թույլ տվել։

Արքեպիսկոպոսը երեկ երեկոյան Երևանում հավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր մեկնելու է Կիրանց, ուր մուտքը սահմանափակված է երեկվանից՝ մայիսի 19-ի առավոտից։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

«Սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի կամ որևէ այլ փոքրիկ գյուղական համայնքի խնդիրը չէ, սա Հայաստանի հանրապետության գոյության խնդիրն է։ Խնդիրը, հարցը այս տեղում է, լուծումը՝ Երևանում», — «Ազատության» հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930