Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. Վահագն Խաչատրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Այս մասին ՀՀ նախագահը գրել է X-ի իր էջում։

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման մասին սարսափելի լուրով, որը խլեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիրաբդոլլահիանի և այլ պաշտոնատար անձանց կյանքերը։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին։ Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը և մաղթում տոկունություն ու համբերություն այս դժվարին պահին»։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031