Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է․ Լուկաշենկոն` Ալիևին

«Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», — Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», — հայտարարել է Լուկաշենկոն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։

«Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաները, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031