Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում. (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը մայիսի 14-ին չհայտարարված այցով մեկնել էր Ուկրաինա, երեկոյան Կիևի բարերից մեկում բեմ է բարձրացել, կիթառ նվագել և երգել Նիլ Յանգի 1989 թվականի հիթերից մեկը՝ «Rockin’ in the Free World»-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է FoxNews-ը։

Մինչ այդ Բլինքենը հանդիպել էր Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարների հետ, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել էր, որ առաջիկայում ավելի շատ ամերիկյան ռազմական օգնություն կհասնի Ուկրաինա, որը մեծ ազդեցություն կունենա մարտի դաշտում։ Իր հերթին Զելենսկին Վաշինգտոնից երկու Patriot համակարգ էր խնդրել։

 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031