Արդյոք խորհրդարանի պաշարում կլինի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։

Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան»:

Մանրամասները՝ այստեղ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30