Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը այսօր Ազգային ժողովում պարզաբանել է, թե ինչ է ասել սահմանազատման վերաբերյալ Կիրանց գյուղի գյուղապետը։

«Գյուղապետը գոհունակություն չի հայտնել, հայտնել է, որ սահմանը ոնց եղել է, այդպես էլ գծվում է, գյուղապետը չի ասում՝ մեզ հողեր են անցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ում ի՞նչ տրամադրություններ կան ակցիաների, և իմպիչմենտի գրծընթացի հետ կապված, Ղալումյանը այդ խոսակցությունները համարեց ծիծաղելի․ «Բացարձակապես ոչ, զարմանում եմ, որ ձեզ մոտ այդ հարցն առաջացել է, որովհետև իմպիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի, հենց հանրահավաքի մարդաշատության պակասելը խոսում է դրա մասին: Ես տեսնում եմ, որ մարում է այդ շարժումը՝ հանրահավաքի մարդաշատությունից ու մարդկան տրամադրվածությունից: Հետո այդ մարդիկ առաջին օրն եկել էին, որ Հրապարակում սահմանազատման ու սահմանագծման մասին տեղեկություն իմանան, բայց այդ բառն անգամ հարթակից չհնչեց. լսել ե՞ք»:

Ըստ պատգամավոր՝ ակցիայի շեշտադրումը սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը չէր, դա ընդամենը պատրվակ էր իշխանությանը անվստահության հայտնելու համար:

Պատրաստվում է սուրճ խմել Գալստանյանի հետ հարցին, Ղալումյանն արձագանքեց. «Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց այս վերջերս այդ հարաբերությունները սառել են: Բագրատ սրբազանը իր հիմնական գործը թողել ուզում է զբաղվել քաղաքականությամբ ու իմ կարծիքով անհաջող մեկնարկ է արել»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031