ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որի մեջ ասվում է․

«Լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել:

Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031