Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։

Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարի կարգադրությամբ, հավաք է տեղի ունեցել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել, ասել են՝ լավ է լինելու, իշխանությունը բնակարաններով ապահովելու է իրեն։ Տեղեկացանք նաև, որ պետական հիմնարկների աշխատողներին ևս ուղիղ ասվել է՝ մասնակցեք՝ ազատվելու եք գործից։ Փարաքարի վարչական ղեկավարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031