Սեբաստիայի փողոցում «Toyota Camry»-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla»-ին որն էլ բախվել է «Honda»-ին

Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1994 թ․) հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ք. Ս., ծնված 1995 թ.), որն էլ բախվել է «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Չ.). տուժածներն արգելափակված չեն։

Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։39-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031