Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Sputnik-georgia»-ն։։

«Ամենատխուրն այն է, որ այն անձը, ով դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, այս երկրի դաաճան է՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին,ինչը, ցավոք, արտասովոր երևույթ չէ»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը կլինի մինչև 2024 թվականի աշնան վերջը։ Զուրաբիշվիլիի իրավահաջորդին կընտրի ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն հաջորդ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031