Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։

Զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը. որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի օրակարգում։

Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացումները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031