Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների, որոնք 1915 թվականի իրադարձություններն անվանել են Հայոց ցեղասպանություն։

«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «միակողմանի» (չակերտները՝ խմբ․) հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական շրջանակների հաճոյանալու համար։ Պատմական փաստերը «խեղաթյուրող» (չակերտները՝ խմբ․) այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են: Պատմության վերաբերյալ նման «կողմնակալ» (չակերտները՝ խմբ․) հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու համայնքների հաշտեցման ջանքերը, այլև խրախուսում են արմատական խմբերին ատելության հանցագործություններ կատարել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ նախաձեռնված կարգավորման գործընթացին», — ասվում է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031