Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները․ Էրդողանը՝ Հայաստանին

«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», — հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար», — ըստ Anadolu գործակալության՝ Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողներին ասել է Ռեջեփ Էրդողանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031