ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով՝ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղատնտեսների անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով։

Այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում»,-նշվում է գրառման մեջ՝ հավելելով, որ երկրի սահմանային շրջաններում հանդարտ իրավիճակ է տիրում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031