Եվրամիությանն անհավատալի դժվարություններ և մարտահրավերներ են սպասվում. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին սպասվում են դժվար ժամանակներ և լուրջ մարտահրավերների պատասխանների որոնում։

Այս մասին նա լրագրողներին ասել է Վիլնյուսում, որտեղ Բուլղարիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո համայնքի նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունները քննարկելու համար։

«Մեզ անհավատալի դժվարություններ և մարտահրավերներ են սպասում, պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին։ «Մենք աջակցելու ենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, դրա համար մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական և ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական աջակցությունը»,- նշել է Միշելը։

Նա նաև նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունների թվում է համարել եվրոպական տնտեսության ամրապնդումը։

«Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է, այն պետք է ամրապնդվի և ավելի շատ ներդրումներ կատարի»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Պակաս կարևոր չէ, նրա կարծիքով, եվրոպական նախագծի հիմքի` ժողովրդավարության սկզբունքների պահպանումը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031