ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում կանգ է առել: 2024 թվականի ընթացքում քրեական գործով որեւէ նիստ չի կայանում դատարանում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:

Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ: Եւ, ահա, այս գործը չի քննվում դատարանում ըստ պատշաճի, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի անհանգստանում այս գործի ողջամիտ ժամկետների խախտման համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930