Տարածքների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը․ իրանագետ

Տելեգրամյան «Հետպատերազմ» ալիքի քարտեզում կարմիրով նշված է Հայաստանի այն կտորը, որը բռնազավթված է թշնամու կողմից, իսկ կանաչով՝ բարելավված մեր տարածքները։ Վերջիններիս հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը և Ոսկեպարի ու Բաղանիսի անմիջական մատույցներում թշնամու հայտնվելուն։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ լուսանկարներ հրապարակել:

««Բացատրությունը», թե Բաքվի բարբարոսական վարչախմբին տարածքների հանձնումը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն բռնազավթված մեր տարածքների, դրանք նախկին գյուղեր են, չի դիմանում քննադատության, որովհետև, դիցուք, Ղզլհաջիլին հենց թշնամու վերահսկողության տակ է, իսկ հայկական բանակը միայն դրա մատույցներում է, ուստի խոսք է գնում ոչ թե գյուղի, այլ դրան հարող տարածքների հանձման մասին, այն դեպքում, երբ թշնամին չի պատրաստվում դուրս գալ որևէ տեղից։ Հաջորդ քարտեզներում թշնամու երկու մարտական դիրքերն են Հայաստանից բռնազավթված տարածքում, որոնք սպառնում են Բերքաբերին և, ըստ էության անհնարին դարձնում կրկին մեր տարածքում գտնվող Ջողազի ջրամբարի լիարժեք օգտագործումը»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031