Ճանապարհներին նախատեսվում է նոր տեսախցիկների համակարգ ներդնել. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե Հայաստանում նախատեսվում է նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։

Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ ծրագրված է թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930