Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Bucharest Grand Prix Rapid-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած մրցաշարում Շանթ Սարգսյանը 10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր` կիսել է 1-3 տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով հայ շախմատիստը զբաղեցրել է առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ուկրաինայի երկու ներկայացուցիչները:

Առաջին տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031