Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։

Մասնավորապես՝

— արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների հոսքայնության հնարավորությունը,

— արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորումները և գույքը, մասնավորապես՝ կաթի ընդունման ավազանը, պաստերիզատորը, պանրի աղաջրային ավազանները և պանրի ձևավորման համար նախատեսված սեղանը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, ենթարկված են եղել կոռոզիայի,

— արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ տարածքում,

— պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

— առաստաղը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և խոնավության խտացմանը,

— մուտքի դուռը բացվել է դեպի արտադրամաս։

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031