Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության ընդլայնման և Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ։

Այս մասին Փալոնը գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով.

«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- գրել է կոնգրեսականը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում եղել է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031