Դուք հո ղառղառ չեք, հո ջադու չեք. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը. (տեսանյութ)

Գործընկերները սկսել են ծիծաղով վերաբերվել ընդդիմության ելույթներին, ինձ մոտ դա չի ստացվում։ Էլի ընդդիմությունն եկավ, սուտ մերկապարանոց, մանիպուլյատիվ հակապետական տեքստեր հնչեցրեց ու փախավ դահլիճից։ Հո դուք ղառղառ չե՞ք, հարգելի ընդդիմություն, էս ի՞նչ եք խոսում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, քաղաքական ընդդիմությունը պետք է խոսքի քաղաքական լեքսիկոնով. «Լավ է գոնե հիմա կառավարման լծակներ չունեք, որովհետև այն ժամանակ ձեր անեծքները գործնականում կիրառում էինք։ Այ քեզ բան։

Արձանագրենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քաղաքական ընդդիմություն չէ, Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի խաղաղության և Հայաստանի զարգացման ընդդիմությունն է, և մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորենք տվյալ գործակալների նկատմամաբ։ Սրանք քաղաքական գործակալներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30