ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, ձեզ հետ, սա իմ առաջին պաշտոնական այցն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում»:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Նախևառաջ բարձր եմ գնահատում ձեր անձնական առաջնորդությունը, այն, որ դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին և միանշանակորեն հանձնառու եք ժողովրդավարական արժեքներին: Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում եմ ու դրական գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին»,- հավելեց նա՝ դիմելով Հայաստանի կառավարության ղեկավարին:

Վերջինս մանրամասնեց՝ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը. «Սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել:

«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031