Թալեաթը նայեց ինձ․ աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը. 103 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

103 տարի առաջ այս օրը Բեռլինի Հարդենբերգ փողոցում հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

«Դիմացի մայթով հավասարվեցի նրան։ Արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթն ուսկից գնում էր նա։ Հետ դարձա․ մոտենում էինք իրար։ Նա գալիս էր ճեմելու ձևով՝ ձեռնափայտը անփույթ ճոճելով։ Հավասարվելու պահին Թալեաթը նայեց ինձ․ աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը։ Մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու ուղիղ գլխին պարպելս մեկ եղավ»։

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։

Թեհլերյանը դատարանին պատմում է, որ սպանության պահին իր առաջ հայտնվել է իր սպանված մոր ուրվականը։

-Ձեր խիղճն ինչո՞ւ է հանգիստ,- հարցնում են դատարանում։
-Մի մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։
-Ինչպես եղավ, որ սպանությունը կատարեցիք։
-Որովհետև մայրս էր ասել։ Մայրս ինձ պատվիրեց սպանել Թալեաթ փաշային, որովհետև նա հանցապարտ է ջարդերի համար։ Եվ այս ամենը այնպես էր մթագնել միտքս, որ չգիտեի, թե չի կարելի սպանել։

Ինչո՞ւ գերմանական դատարանը արդարացրեց Թեհլերյանին․ արդյո՞ք նրան հաջողվել էր խոցել երդվյալների մարդկային ամենաբարձր զգացմունքները, արդյո՞ք փաստական նյութերը իսկապես հիմնավոր էին, թե՞ Գերմանիան քաղաքական խնդիր ուներ՝ խուսափելու մեղսակցության արծարծումից։

Ինչևէ․ պատմության մեջ առաջին անգամ դատարանի դահլիճում մեղավոր ճանաչվեց ոչ թե սպանողը, այլ սպանվողը․․․

Այսպիսով, «Նեմեսիս» գործողության արդյունքում սպանվեց 8 ոճրագործ՝ դառնալով արդարադատության հաստատման համազգային ծրագիր։

Թեհլիրիյանը պաշտպանվում էր 3 դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական):

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031