Հիմա որ ընդդիմությունը Գյումրիում պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու եմ ես. Մարտուն Գրիգորյան

Այս ամեն ինչը գնում է նրան, որ իշխանությունն ուզում է հասնել իր նպատակին, վերցնել քաղաքը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։

«Դա էլ կախված է ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից։ Անցած անգամ տառացիորեն զգուշացրեցի, որ եթե ուզում եք, որ հավաքական ընդդիմությունը պահի իր հաղթանակը, ուրեմն պետք է գտնել քիչ խոցելի, քիչ պրոբլեմատիկ տարբերակը։ Բայց ընտրություններից անմիջապես հետո 4 ընդդիմադիրներից երեքը գիշերն արդեն հայտարարությունը արել էին։ Տարբերակը, որ ես պնդեի իմ տարբերակը, արդեն փակված էր։ 4–ից երեքը հայտարարել էին, որ համաձայն են քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին և ես մենակ էի»,–ասաց նա։

Մարոտւն Գրիգորյանը հիշեցրեց, որ ընտրություններից հետո շատերը հայտարարում էին, թե ինքը ՔՊ–ի հետ գործարքի է գնացել, սակայն կյանքը հակառակը ցույց տվեց. «Այս պահի դրությամբ, Մարտունը արել է իր քայլը այս մասով, հիմա որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, հիմա «կռայնին» էլի մնալու է Մարտունը, թե Մարտուն ջան, դե որ գիտեիր, որ այդպես է, չանեիր։

Ես ձգելով, հարվածը իմ վրա վերցնելով, փորձում էի իմ տարբերակը առաջ տանել։ Այդ ժամանակ դեռ իշխանությունը լուռ էր, սպասում էր, միգուցե Մարտունը այնպիսի բան անի, որ իրենց սրտով լինի։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարձակման ենթարկել Մարտուն Գրիգորյանին»,– ընդգծեց ԱԺ պատգամավորը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031