Skip to main content

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են. Վրաստանի վարչապետ

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, և մենք ձգտում ենք հնարավորինս ամրապնդել այդ հարաբերությունները, հայտարարել է Իրակլի Կոխաբիձեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում:

Նա ընդգծել է, որ Վրաստանը հուսալի գործընկեր է իր հարևանների համար և ակտիվորեն խթանում է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։

«Խաղաղությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնարար նախապայման է։ Վրաստանի քաղաքականությունն ուղղված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և համագործակցության ու գործընկերության զարգացմանը», — նշել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեն նաև ընդգծել է տարածաշրջանային ընթացիկ նախագծերի կարևորությունը՝ նշելով, որ «Միջին միջանցքի» նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի բոլոր մասնակից երկրների համար, իսկ Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը կամրապնդի Վրաստանի տարանցիկ դերը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930